top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Dec 8, 2017
  • 1 min read

Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ իր խորքում ունի հոգևոր խորհուրդ: Նախկինում տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ որպես ամիսների սկիզբ: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և ընծաներ մատուցում, քանզի այս օրը սկիզբն է Ադամի լինելության ու կազմության, ումից մենք սերվեցինք: Եվ նիսանը թարգմանվում է կազմություն և լինելություն: Այսպես տարեմուտը ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից և ավանդվեց հրեաներին:

Մյուս ազգերը սկսեցին տարեմուտը տոնել տարբեր օրերի, որովհետև լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետները իրենց ընտանիքներն առաջնորդեցին դեպի իրենց վիճակված երկրները, և այն օրը երբ մտան իրենց երկիրը, տարեմուտ հայտարարեցին իրենց ազգի համար, և տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page