top of page

Անդերսենն ու խանութպանը

  • Ներսեհ Ա. Ա.
  • Dec 11, 2017
  • 1 min read

Հաճելի ժպիտով էին ուղեկցում Կոպենհագենի բնակիչները հնամաշ վերարկու հագած այդ մարդուն: Բոլոր դանիացիք գիտեին, որ սիրելի Հանս Քրիստիան Անդերսենը շատ ցրված մարդ է և ոչ մի ուշադրություն չի դարձնում իր հագուստների վրա: Միայն մի խանութպան, որին ոչ մի աղքատ չէր սիրում, փորձեց ծաղրել Անդերսենին: Կիրակի օրը, հագնելով իր ամենաընտիր կոստյումը և հպարտորեն քայլելով փողոցում, նա կանգնեցրեց Անդերսենիին և հարցրեց. -Ասացեք, խնդրեմ, պարոն հեքիաթասաց, այդ անպետքությունը, որ Ձեր գլխին է, Դուք գլխա՞րկ եք անվանում: Լսելով այդ խոսքերը` մեծ հեքիաթասացը պատասխանեց. -Ասացեք, խնդրեմ, պարոն խանութպան, իսկ այդ ոչնչի պետք չեկող առարկան, որ Ձեր գլխարկի տակ է, Դուք գլո՞ւխ եք համարում:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page