Ձկնորսությունն արգելված է
- Ներսեհ Ա. Ա.
- Dec 13, 2017
- 1 min read

Մի թագավոր միշտ հոգևորականներ էր կանչում պալատ և իր կատարած ամենածանր մեղքը խոստովանելուց հետո գլխատում էր նրանց: Ի վերջո մի ծերունի քահանա կարողացավ ողջ դուրս գալ պալատից: Որովհետև նախկիններից յուրաքանչյուրին իր մեղքը խոստովանելուց հետո, դեռ պալատից դուրս չեկած, թագավորը ինքը հարցնում էր նրան թե ի՞նչ խոստովանեցի քեզ, նա էլ իր լսածը պատմել էր թագավորին: Միայն ամենավերջում եկող ծերուկ քահանան գաղտնապահ լինելով պատասխանել էր թագավորին և ասել. - Քահանայի սիրտը օվկիանոսի չափ խորն է, որի եզրին Աստված ցուցանակ է դրել ու վրան գրել` Ձկնորսությունն արգելված է: Կյանքում շատերը տառապում են գաղտնիք պահել կարողանալու դժվարությամբ: Բայց երբեմն պետք է մեր ամենամտերիմ մարդկանց ցույց տալ այն ցուցանակը, որի վրա գրված է` Ձկնորսությունն Արգելված է:
Comments