ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ
- Ներսեհ Ա. Ա.
- Dec 17, 2017
- 1 min read

Դեկտեմբերի 11-ին, Երուսաղեմի հին քաղաքում տոնախմբվեց Բրիտանացիների կողմից՝ քաղաքը Օսմանյան տիրապետության լծից ազատագրելու 100-ամեակը և այդ առիթով Գեներալ Ալենբիի մուտքը Երուսաղեմ:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից այս տոնակատարությանը մասնակցեցին Սուրբ Աթոռի դիվանապետ՝ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Տ. Աղան աբեղա Գոգչյանը և Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը: Տոնակատարության ընթացքում ութ լեզուներով, այդ թվում և հայերենով ընթերցվեց 1917 թվականի նոյեմբեի 2-ին հրատարակված Բալֆուրի հռչակագիրը՝ քաղաքում ռազմական դրություն հաստատելու մասին: Արարողության ավարտին, Դավթի աշտարակում, Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը հիացրեց ներկաներին իր հոգեպարար երգերի կատարմամբ: Տոնակատարությանը ներկա էին նաև Գեներալ Ալենբիի ընտանիքն ու Երուսաղեմի քաղաքապետը:
Comments