top of page

Նոր Տարին Երուսաղեմում

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 15, 2018
  • 1 min read

Հունվարի 13-ին, Երուսաղեմում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կես-գիշերային զանգակահարությունը տեղի ունեցավ Վանքի Մեծ Բակում, որտեղ հավաքվել էին սաղիմահայերի մեծ բազմություն: Հնչեցին Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի մեծ զանգերը, որոնց ղողանջների ներքո Ժառանգավոր սաների կողմից «Փառք ի բարձունս» երգով ավետվեց ավանդական Նոր Տարվա մուտքը: Հաջորդ օրն առավոտյան՝ հունվարի 14-ին, հին տոմարով Նոր Տարուն, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Պատարագիչն էր՝ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանը: Ընդունված սովորության համաձայն Նոր Տարվա պատարագիչ քահանան Ժամօրհնողն է լինում: Պատարագից հետո Միաբանությունը, Ժառանգավոր սաները և սաղիմահայ ժողովուրդը Սուրբ Աթոռի օրհներգ հանդիսացող «Օրհնեցեք» շարականի երգեցողությամբ, թափորով բարձրացան Պատրիարքարան, ուր Սուրբ Աթոռի գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը օրհնված նարինջներ բաժանեց ներկաներին:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page