top of page

Երուսաղեմի քաղաքապետ՝ Նիր Բարքատի այցը Հայոց Պատրիարքարան

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 17, 2018
  • 1 min read

Հունվարի 16-ին, առավոտյան ժամը 10:30-ին, Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ Երուսաղեմի քաղաքապետ՝ Պրն. Նիր Բարքատը այցելեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան և հանդիպեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հոր հետ:

Հանդիպման ընթացքում մեծահարգ քաղաքապետը տեղեկացավ Պատրիարք Սրբազան Հոր մտահոգությունների և ապագա ծրագիրների մասին: Ի մասնավորի Պատրիարք Սրբազան Հայրը խոսեց Սուրբ Փրկիչ վանքի գմբեթի նորոգության, Սուրբ Հակոբի գմբեթի նորոգության, Կարապետ Եպիսկոպոսի արտի վրա բնակելի շենք կառուցելու, Փիլիպպոսի աղբյուրի հայկական հողի վրա բացօթյա խորան կառուցելու, դեպի Ակեղդամա մեր հողատարածք տարին մեկ անգամ ուխտագնացություն կազմակերպելու, կովերի պարտեզի վրա հյուրանոց կառուցելու և Ժառանգավորաց վարժարանի առջևում գտնվուղ ինքնաշարժների կայանման տեղում Պատրիարքարանի երկու ինքնաշարժներ կանգնացնելու արտոնության մասին հարցեր:

Commentaires


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page