top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jan 19, 2018
  • 1 min read

Ամբողջ աշխարհին հայտնի ռուսական «Մատրոյշկան» կապված է նշանավոր արդյունաբերող և արվեստների երկրպագու Սավվա Մամոնտովի կնոջ՝ Ելիզավետա Մամոնտովայի անվան հետ:

Ե. Մամոնտովան ուներ խաղալիքների խանութ: Նա էլ հենց առաջարկեց միմյանց մեջ հագնող փայտե տիկնիկներ պատրաստել գեղջկուհու պատկերով: Տիկնիկը կարմրափայտից պատրաստեց փայտագործ Զվյոզդոչկինը, նախշազարդեց նկարիչ Միլյուտինը: Երբ տիկնիկը ցուցադրվեց, գնահատողներից մեկը բացականչեց. «Իսկական Մատրյոնա է»:

Այսպես, տիկնիկն ստացավ իր անունը, որը մինչև հիմա էլ պահպանվում է:

1890 թվականից սկսվեց «Մատրոյշկաների» մասսայական արտադրությունը:

1904 թվականին Փարիզում անցկացված տնայնագործական արվեստների միջազգային ցուցահանդեսում «Մատրոյշկան» ստացավ ոսկե մեդալ: Սովորաբար իրար մեջ դրվող «Մատրոյշկաները» լինում են 12 հատ, իսկ «Էքսպո-70»-ում, որ անցկացվեց Ճապոնիայում, պատրաստվեց հատուկ նմուշ: Մեկ մետրանոց «Մատրոյշկան» իր մեջ տեղավորել էր 70 տիկնիկ, և նրանցից յուրաքանչյուրը գրավում էր հանդիսատեսների ուշադրությունը իր աննկարագրելի գեղեցկությամբ և գունեղությամբ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page