Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jan 27, 2018
- 1 min read

Հովհաննես Թումանյանի մահվան 30-րդ տարեդարձի առթիվ՝ 1953 թվականին, Երևանում բացվեց նրա տուն-թանգարանը: Առաջին տնօրենը գրողի դուստրն էր՝ Աշխեն Թումանյանը, հետո փոքր դուստրը, որը թանգարանի աշխատանքները տնօրինեց 23 տարի շարունակ: Այնուհետև թանգարանի տնօրեն դարձավ գրող Հրանտ Մաթևոսյանի տիկինը՝ Վերժինե Մովսիսյանը: Ըստ տնօրենի՝ Թումանյանի գրադարանը ազգային գրողների գրադարանների մեջ երրորդն է: Առաջինը համարվում է Լև Տոլստոյի գրադարանը՝ 30 հազար կտոր գիրք, երկրորդը Գյոթեինն է՝ 15 հազար: Թումանյանի գրադարանն ունեցել է 10 հազար կտոր գիրք, սակայն մեզ է հասել միայն 8 հազարը: Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1969 թվականին:
Comments