top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 6, 2018
  • 1 min read

Վանի թագավորության մայրաքաղաք առասպելական Տուշպան աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն պատմությանը հայտնի է մի քանի անուններով՝ Տուշպա, Տոսպ, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք...

Սարդուրի Առաջին (մ. թ. ա. 840-825 թթ.) թագավորը արքունիքը Արզաշկույից տեղափոխում է Վան և այն հռչակում մայրաքաղաք:

Արաբական տիրապետության շրջանում քաղաքն անկում է ապրում: Բայց Հայաստանի անկախության վերանվաճումից հետո և հատկապես 10-11-րդ դարերում, երբ Վանը Վասպուրականի թագավորության (908-1021 թթ.) մայրաքաղաքն էր, այն կրկին Հայաստանի խոշորագույն քաղաքներից է դառնում:

1895 և 1915 թթ. թուրքերի կողմից կազմակերպվում է Վանի ջարդը:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page