Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Feb 15, 2018
- 1 min read

Քչերն են փորձում պրպտել, գտնել և հասկանալ այն, ինչը մեր առօրյայի անբաժանելի մասն է, օրինակ մխոցային շարժիչը: Բայց մեկ դար առաջ ծնվել է այն մարդը, որը հասկացել է պտտման աղբյուրի և նրա իրականացման միջև եղած խորը հակասությունները: Դա Ֆելիքս Վանկելն է, որը թեև ուսում է ստացել իր հայրենի գերմանական քաղաքի 8-ամյա ճեմարանում, որտեղից դուրս է մնացել ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից բավարար գիտելիքներ չունենալու պատճաով, բայց դարձել է ժամանակին անիրագործելի թվացող գյուտերից մեկի ներքին այրման ռոտորամխոցային շարժիչի հեղինակը:
Ռոտորային շարժիչի ծննդյան օրը համարվում է 1958 թ. հուլիսի 7-ը, երբ աշխատեց առաջին փորձնական օրինակը:
Վանկելի շարժիչներն սկսեցին կիրառվել նաև մոտորանավակների արտադրությունում: 1969 թ. Վանկելն արժանացավ Աշխարհի գիտնականի և Մյունխենյան տեխնիկական ինստիտուտի դոկտորի կոչումներին: Հաջորդ տարին նրան բերեց նոր անակնկալ՝ պետական մրցանակ:
Comments