top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Feb 23, 2018
  • 1 min read

Հայերը երկյուղած են և բարեպաշտ, եկեղեցասեր, ողորմած, բարերար, հյուրասեր, առատասեր, մեծագործ, մեծագործությունները դարեդար հասարակությանն օգուտ են տվել: Հավատարիմ են և պարզամիտ, և անկեղծ, հայտնի թշնամիներ և հայտնի բարեկամներ: Աշխատասեր և տքնաջան, և երկայնամիտ, և անխոնջ աշխատանքում. օտար ազգերի կողմից սիրված իրենց խոնարհամիտ բնավորության և պարկեշտության համար. ժուժկալ, քաջահմուտ և հաջողակ ազգ ուսման և վարժության մեջ, ուշիմ և ճարտարամիտ՝ թեպետև դպրոցների սակավության պատճառով նրանց մտքի բնական այս կորովը պարապ է մնում: Զորավոր են և ուժեղ, քաջ և ահարկու պատերազմելիս, որոնց աշխատանքից օրինակ են վերցրել բազմիցս բյուր ազգեր, որպես ցուցանում են մեր նախնի պատմագիրները: Բայց նրանց այս բոլոր գեղեցիկ ձիրքերը հաճախ նսեմանում են ինչ-ինչ պակասությունների պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս մեր ազգի մեջ, քանզի անփույթ են միմյանց սիրելու և նախանձախնդիր չեն հասարակության միաբանական սիրո մեջ, միմյանց փառքի, մեծության և հաջողության համար այնպես չեն ուրախանում, ինչպես որ հարկն է, ուստի և միմյանց օգնելու գործում այնչափ պատրաստակամ չեն: Դյուրությամբ են հարում օտար ազգերի՝ նվաստ և անշուք համարելով ազգը մեր, ուստի և տեղից տեղ ժողովելով խուսափում են իրենք իրենց հայ անվանել: Մեր բարքի այս բոլոր հանգամանքները սովորական են դարձել մեր ազգի մեջ, բայց նայելով այլևայլ վայրերին, որտեղ ցրվել է ազգը մեր, բազմապիսի բարքեր են ձեռք բերել՝ ըստ այն ազգերի, որոնց մեջ բնակվում են: Եվ այս պակասությունների պատճառը ոչ այնչափ ազգի բնավորությունն է, որչափ ուսման և գիտության, վարժության և կրթության պակասը, նաև պետության և իշխանության բացակայությունը:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page