top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 18, 2018
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ «Կտակ»

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ, Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք. Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս, Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս: Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար, Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, - Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում. Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից, Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ, ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով, ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես, Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի, Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի: Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page