top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 22, 2018
  • 1 min read

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

«Սարսափելին»

Սարսափելին մահը չէ, Դեռ մահից ալ գեշը կա, Երբ մարդ ողջ է, կը շնչե, Բայց կյանքին մեջ՝ բացակա։

Արևածագ թե գիշեր՝ Չունիս ոչ մեկ սպասում. Եվ սրտիդ մեջ ալեհեր՝ Ո՛չ մեկ ծնունդ ու թաղում։ Արդեն թաղած ես շատոնց Ամեն հավատք, ամեն սեր Եվ նույնն է տուն ու փողոց Քայլերուդ դեմ անտարբեր։ Դուն ստվերի պես մոլոր Ւը թափառիս առանձին, Եվ ճամբաները բոլոր Քեզ ոչ մեկ տեղ կը տանին։ Ալ չես գիտեր՝ ո՞րն է վատ, Ո՞րն է իրավ, ո՞րը սուտ, Օրերու բեռն անիմաստ Այդպես շալկած ուսերուդ… Սարսափելին մահը չէ, Դեռ մահից ալ գեշը կա, Երբ մարդ ողջ է, կը շնչե, Բայց կյանքին մեջ՝ բացակա։

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page