top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 29, 2018
  • 1 min read

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

«Սիրո ծաղկաքաղ» Կրկին աշուն է՝ սիրո ծաղկաքաղ, Ուշաթափվել է տերևը մայթին, Դաշտ ու ձորերում մրրիկ է մի պաղ՝ Աղվեսն է փնտրում քնած կաքավին: Անձրևն համբույրով մաքրում է, տանում, Բնության փոշին՝ մարդկային աղբը, Բարի է այնքան անձրևը անքուն, Որ կանգնեցնում է մաքրության վանքը: Եվ իմ ներսում էլ անձրևն է կարծես Զուլալում, տանում տարվա աղբը ողջ, Եվ մի կապույտ քույր՝ կարճ երազի պես, Արցունքս է սրբում ձեռքերով դողդոջ: ՎԵՐՋԸ ՍԿԶԲԻՆ պարտվում է կրկին, Այնքան քնքույշ է ամեն բան՝ չքնաղ, Կազմում եմ կրկին սիրո հատընտիր. Կրկին աշուն է՝ սիրո ծաղկաքաղ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page