top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 30, 2018
  • 1 min read

ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Լինում է կյանքում...»

Լինում է կյանքում, շատ է պատահում`

Կյանքը քեզ անգույն, խավար է թվում.

Դու չես հասկանում իմաստը կյանքի

Եվ ելք ես փնտրում ընդդեմ խավարի:

Ցանկանում ես, որ այն նոր գույն առնի,

Քո առաջ ելած խավարը մարի.

Առաջ ես քաշում հարց ի դեմ կյանքի`

Հույս ունենալով կպատասխանի:

Որքան կտևի պատասխանը այդ`

Անորոշ, երկմիտ, ինքդ էլ չգիտես,

Բայց որ ինքդ քեզ կպատասխանես,

Կլինի մի օր. դա հաստատ գիտես:

Ցանկանում ես այն շուտափույթ լինի,

Որ խավարը քեզ երկար չտանջի,

Որ կյանքդ նորից նոր երանգ առնի

Ու նոր իմաստով իմաստավորվի:

...Թվում է` հույսն է մեջդ սպառվել,

Որ չարն է եկել ու բարուն հաղթել...

Բայց այդ ժամանակ հյուր կգա կրկին

Լավատեսության ու բարու ոգին,

Որ քեզ կստիպի միշտ առաջ նայել,

Մեջդ ուժ գտնել ու չարին հաղթել,

Իմաստավորել քո կյանքը կրկին,

Արմատավորել լավատեսության ոգին...

Այդպիսի օրեր շատ կպատահեն,

Սակայն սփոփանք հաստատ կգտնես,

Այդժամ ինքդ քեզ կհուսադրես

Ու կամքիդ ուժով լավին կհասնես:

Komentarze


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page