top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Mar 31, 2018
  • 1 min read

Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ինչպես հայտնի է Նոր Կտակարանից Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին (այժմ՝ Ազարիա), որ գտնվում է Երուսաղեմից ոչ շատ հեռու: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված այս երեքի հետ և ամեն անգամ Երուսաղեմ գալիս իջևանում էր նրանց տանը:

Ղազարոսի և նրա հարության մասին գրել է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհաննես 11:1-45):

Երբ Հիսուս լսեց իր բարեկամ Ղազարոսի հիվանդության լուրը, ասաց Իր աշակերտներին, որ այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ ծառայելու է Աստծո փառքին: Իսկ երբ հասավ Բեթանիա, Ղազարոսը չորս օրվա մեռյալ էր: Մարթան, ընդառաջ դուրս գալով Քրիստոսին, ասաց, որ եթե Ինքը այստեղ լիներ, իր եղբայրը չէր մահանա: Եվ ի պատասխան Քրիստոսի այն խոսքի, որ նրա եղբայրը հարություն կառնի, նա ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը, հարության ժամանակ: Տե՛ր, հավատում եմ, որ Դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու»: Երբ Հիսուսը տեսավ արտասվող Մարիամին ու նրա հետ եկող հրեաներին, Ինքը նույնպես հուզվեց: Գերեզման հասնելով՝ Հիսուս աչքերը վեր բարձրացրեց և ասաց. «Հա՛յր, շնորհակալություն Քեզ, որ Ինձ լսեցիր: Գիտեմ, որ միշտ լսում ես Ինձ, բայց ինչ որ այժմ ասում եմ, շուրջս գտնվող ժողովրդի համար եմ ասում, որպեսզի նրանք հավատան, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ»: Այս ասելով՝ Նա բարձրաձայն կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը ելավ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով փաթաթված և երեսը վարշամակով ծածկված: Հիսուսն ասաց նրանց. «Քանդեցե՛ք պատանքը և թողե՛ք, որ գնա»: Հրեաներից շատերը, տեսնելով այս հրաշքը, հավատացին Քրիստոսին:

Ըստ արևելյան ավանդության՝ Ղազարոսը 72 աշակերտներից մեկն էր և եպիսկոպոս էր ձեռնադրվել առաքյալների կողմից:

Ղազարոսի հարությամբ ցույց տրվեց պարտություն կրած մահն ու փափագելի հարությունը:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page