Ծաղկազարդի տոնը Երուսաղեմում
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 1, 2018
- 1 min read

Ծաղկազարդը Հայ Եկեղեցու Տերունի տոներից մեկն է, որ տոնախմբվում է Հարության տոնին՝ Ս. Զատիկին նախորդող կիրակի օրը: Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունեց մեծ խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենում ճյուղերով, ինչպես նաև իրենց հագուստները ճանապարհին փռելով և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):
Հին ժամանակներում ձիթենին համարվում էր իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Ժողովրդի մեջ Ծաղկազարդը տարածված է նաև Ծառզարդար անունով:
Ապրիլի 1-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը, Սուրբ Հարության տաճարում Ծաղկազարդի տոնը նշեց մեծ հանդիսավորությամբ: Հայոց Վերնամատրան մեջ պաշտվեց առավոտյան ժամերգություն, ապա մատուցվեց Սուրբ Պատարագ: Ժամարարն էր՝ Հոգեշնորհ Տ. Նորայր վարդապետ Գազազյանը: Պատարագից հետո, Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հանդիսապետությամբ, Քրիստոսի Սուրբ Գերեզմանի շուրջ կատարվեց մեծահանդես թափոր: Արարողությունները վերջացան հայոց Վերնամատրան մեջ, ապա Միաբանությունը ոստիկանատան առջևից թափորով և երգեցողությամբ, արմավենու ճյուղեր ձեռքներին, Հ.Ե.Մ-ի սկաուտների ուղեկցությամբ առաջնորդվեցին դեպի Պատրիարքարան: Օրվա տոնակատարությունները ավարտվեցին Պատրիարքարանի դահլիճում՝ Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հոր «Պահպանիչ» աղոթքով:












Comentarios