top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 6, 2018
  • 1 min read

«Մեծ պահքը»

Մեծ Պահքը եկավ,

Ապաշխարանքի և ժուժկալության

Հրավիրելու,

Մեր վայելքներեն ծանրացած հոգին,

Սրբագործումի խորհուրդով խորին:

Մեծ Պահքը եկավ,

Մեր կյանքը սակայն Մեծ Պահք մէ եղած

Ու չենք ունեցած հացը մարմնական

Եվ հացն հոգիին,

Մեր օրօրանեն մինչև գերեզման:

Արհավիրքներու

Հաճախանքն անվերջ լեցուցեր է մեր

Ցերեկն ու գիշեր,

Եվ չէ մոտեցած ձեռքն ազատարար

Մեզի տանելու խավարէն լույսին:

Դուրս ենք վտարուեր

Հայրենիքեն մեր, սիրտերեն մարդոց,

Քալեր ենք անդուլ

Գերեզմաններեն մեր երազներուն,

Առանց հասնելու հանգրվանին մեծ:

Եվ արցունքներով

Մաքրեր ենք կտավն մեր հոգիներուն,

Բայց չենք ունեցած շնորհն ըլլալու

Զավակն Աստուծո

Եվ կամ հարազատ եղբայրը մարդոց:

Պահքը թող պահեն և ապաշխարեն

Հաճոյամոլներն մեր այս աշխարհին,

Որոնք կը լորձնեն միշտ անհագորեն,

Բարիքներն իրենց սեղանին առատ:

Իսկ հեգն ու նոթին,

Որոնք կը ծամեն քարը հացին տեղ,

Ինչո՞ւ պահք պահեն,

Իրենց կյանքն ամբողջ Մեծ Պահք է եղած,

Արևին ներքև մեր այս աշխարհին:

Բայց եթե կուզես,

Աստված խստադատ, պատրաստ ենք նորեն

Քալել ճամբայեն Խաչիդ արյունոտ,

Որ մեր խաչն եղավ, դարերով դարեր,

Խաչովելեդ ի վեր:

ԵՂԻՎԱՐԴ

(Եղիշե Արքեպիսկոպոս Տերտերյան, 95-րդ Պատրիարք Երուսաղեմի )

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page