Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 10, 2018
- 1 min read

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
«Կարծիքներով ուրիշի»
Դու իմ մասին մշտապես
Կարծիքներ ես հավաքում,
Չե՜ս հավատում ինքդ քեզ,
Ուրիշի՛ն ես հավատում:
Այս աշխարհում միշտ էլ կա
Թշնամի ու բարեկամ,
Ինչո՞ւ թեքվել շարունակ՝
Ամեն տեսակ քամու տակ:
Մի՛ նեղացիր ինձանից,
Եթե սիրտս քեզ մերժի,
Ես չեմ ուզում սիրես ինձ
Կարծիքներով ուրիշի:
Comments