Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 11, 2018
- 1 min read

ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ
Քանի չկաս, ինքնաթիռները միշտ էլ ընկնելու են, երեխաներ են գետում խեղդվելու, զինվորներ են գնալու՝ չգան, հրաբուխներ են ծածկելու քաղաքներ, և քաղցկեղը շարունակելու է ճյուղեր գցել աշխարհում: Սովորույթի համաձայն՝ ես խեղդելու եմ օրը լրահոսում և վերջին էգոիստի նման շարունակելու եմ հավատալ, որ եթե այստեղ՝ կողքիս լինեիր, գուցե սիրո մասին էլ մի բան ասեր աշխարհը:
Comentários