top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 16, 2018
  • 1 min read

«Կալաշնիկով» ասելիս հիշվում է անողոք զենքը, դարի հայտնագործությունը, 55 պետությունների զինանոցներում եղած 100 միլիոնից ավելի ինքնաձիգները, հարմար, էժան «AK-47»-ը (автомат Калашникова): Գյուտարարը՝ Միխայիլ Կալաշնիկովը, արժանացել է պետական 20-ից ավելի պարգևների, բազմաթիվ կոչումների, բայց նրա փառքը «Կալաշնիկովի ավտոմատն» է:

2009 թվականին, Կալաշնիկովը «Metro Москва» թերթի լրագրողին տված հարցազրույցում այսպես է բացատրել իր ինքնաձիգի հաջողության գաղտնիքը.

«Զինվորը զինվորի համար զենք է պատրաստել։ Ես ինքս եղել եմ շարքային և լավ գիտեմ այն դժվարությունները, որոնց հանդիպում են զինվորական կյանքում․․․ Երբ մշակվում էր ինքնաձիգի կառուցվածքը, ես լինում էի զինվորական ստորաբաժանումներում, խորհրդակցում էի մասնագետների հետ։ Եվ զինվորներն ինձ ասում էին, որ նրանց ձեռք է տալիս և պետք է մինչև վերջ հասցնել։ Ստացվեց պարզ, վստահելի և արդյունավետ զենք։ Ինքնաձիգն աշխատում է ցանկացած պայմաններում, անդադար կրակում է այն բանից հետո, երբ եղել է գետնին, ճահճում, բարձրությունից կարծր մակերեսի ընկնելուց հետո։ Այս ինքնաձիգը շատ պարզ է։ Սակայն ցանկանում եմ ասել, որ ինչ-որ պարզ բան անել երբեմն մի քանի անգամ դժվար է, քան բարդ բան անելը»: 1952 թվականից լինելով ԽՄԿԿ անդամ՝ Կալաշնիկովը այսպես էր արտահայտվում Կոմունիստական կուսակցության մասին․ «Ես 1952 թվականից կոմունիստ եմ։ Այն երկրում, որտող իշխում են կոմունիստները, ես՝ գյուղական ընտանիքի 17-րդ երեխաս, կարողացա դառնալ հրաձգային զենքի նախագծող, բարձրանալ մասնագիտական վարպետության բարձրունքներ։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իմ սերունդը հաղթեց սարսափելի պատերազմում, կառուցեց հզոր տերություն, մարդկության առջև բացեց դեպի տիեզերք ճանապարհը, ստեղծեց տեխնիկայի ամենալավ նմուշներն աշխարհում։ Խորհրդային այս մեծ ժառանգության շնորհիվ ենք մենք ապրում այժմ»։

Միխայիլ Կալաշնիկովը մահացել է 2013 թվակնին, 94 տարեկան հասակում:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page