top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 19, 2018
  • 1 min read

ԱՐՇԱկ ՉՈՊԱՆՅԱՆ

«Որբուկը»

Այնպես մութ էր այն գիշերն,

Որ իրարու ականջեն

Կփսփսային հրեշտակներն`

"Ինչպես՞ իջնենք երկնքեն":

Այնպես ցուրտ էր այն գիշերն,

Որ սուր ձաղկին տակ հովուն

Կդողային մերկ ծառերն`

Արձըկելով ողբ մ’անհուն:

Երջանիկներն իրենց տան

Մեկ, շուրջ շողուն սեղանին,

Կաղանդին տոնն աննման

Կտոնեին ցնծագին:

Փողոցի մը մեջեն լայն

Որբ տղա մը, միս-մինակ,

Ստվերի մը պես անձայն,

Կ’անցներ, խոհուն, գլխահակ:

Ծանր թախիծ մ’իր դեմքին Վրա, մռայլ, կփըռվեր.

Գիշերն աղվոր Կաղանդին

Իրեն մահվան էր գիշեր:

Վերցուց աչքերն ու տեսավ Տուներուն մեջ լուսավառ

Զվարթություն այն անբավ, Զոր Կաղանդն հոն կտեղար:

Եվ իր փոքրիկ խեղճ հոգին

Այնպես խորունկ հուզվեցավ,

Որ աչքն հառած երկնքին, Լալով աղոթք մը ըրավ:

Հանկարծ թանձր մութին մեջ, Շուշանի պես սպիտակ, Բացած թևեր լայն ու պերճ

Երևցավ վեհ մեկ հրեշտակ:

Գութն էր, պաշտպան խեղճերուն,

Զոր կասեցնել չեն կարող

Ցուրտն ու հովն ու մթություն

Եվ Մա՛հն իսկ, Մա՛հը լափող:

"Ըսե՛ ինձ, ո՜վ հեք մանկիկ, Որ դառնորեն կ’արտասվես, Ի՞նչ կբաղձա քու սրտիկ, Ըսե, կարող եմ տալ քեզ:

Աղվոր հագո՞ւստ կամ պատկեր, Շաքա՞ր և կամ խաղալի՞ք, Կ’ուզե՞ս անուշ խորտիկներ Կամ հյութալից համեղ միրգ":

– Երբ իմ մայրիկս ողջ էր դեռ, – Ըսավ որբուկն հրեշտակին, – Զիս կգրկեր կպագներ, Գիշերն երբ գար Կաղանդին:

Բարի՛ հրեշտակ, չեմ ուզեր

Խաղալիք կամ զգեստ մաքուր, Չեմ ուզեր միրգ կամ պատկեր, Մորս համբո՛ւյրն ինծի տուր:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page