top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 20, 2018
  • 1 min read

Հովհան Օձնեցու կարևոր գործերից մեկը եղել է Հայոց Եկեղեցու կանոնական որոշումների հավաքումը մեկ գրքի մեջ, որ հայտնի է «Կանոնագիրք Հայոց» անունով: Այն հնարավորություն էր տալիս հոգևորականներին դյուրությամբ կողմնորոշվել բազմաբնույթ խնդիրները լուսաբանելու հարցում: Այս աշխատանքը Հայոց կաթողիկոսը կատարեց անձամբ՝ ուղեցույց ունենալով թեոդոսյան և հուստինիանոսյան հայտնի ժողովածուները: Ժամանակագրական կարգով «Կանոնագիրք Հայոց»-ն ավելի հին է, քան Իսիդորոս Մերկատորի կազմածը, որն իններորդ դարի գործ է: Օձնեցու կազմած «Կանոնագիրք Հայոց»-ը, անշուշտ, մեզ չի հասել անփոփոխ ձևով: Ավելի ուշ այն բազմաթիվ հավելումներ է ունեցել, որը միանգամայն տրամաբանական էր և բացատրելի: Սակայն նրա մեջ հայտնվել են նաև անվավեր հատվածներ, որոնք գրիչների կամայականության արգասիք են: Օձնեցու կազմածն ավարտվում է «Կանոնք Տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» հատվածով: Ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա այն առանձին գրվածքի նյութ է: «Կանոնագիրք Հայոց»-ը բազմաթիվ ձեռագրերի համադրությամբ և քննությամբ երկու հատորով հրատարակեց Վազգեն Հակոբյանը 1964 թվականին:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page