Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 22, 2018
- 1 min read

Սբ. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Ինչպես Մեծ պահքի կիրակիներն իրենց կարգն ունեին, այդպես էլ Հինանց կիրակիները:
«Աշխարհամատուռ»-ը կազմված է աշխարհ և մատուռ բառերից և նշանակում է աշխարհի առաջին մատուռը՝ Երուսաղեմի եկեղեցին՝ հիմնված առաքյալների կողմից: Աշխարհամատուռ բառին բառարանները զանազան իմաստներ են տալիս. «բազիլիկա», այսինքն` արքունի տաճար, երևելի մատուռ կամ ավագ եկեղեցի: «Մատուռ»-ը հունարեն բառ է, որ նշանակում է Մարտիրոսանոց: Առաքելական շրջանում Երուսաղեմում պատրաստվեց մարտիրոսների եկեղեցին և կոչվեց Աշխարհամատուռ: Հետագայում մարտիրոսների գերեզմանի վրա, նրանց հիշատակին կառուցվեցին մատուռներ և եկեղեցիներ:
Աշխարհամատրան կիրակին եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:
Այս տոնը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Երուսաղեմում այս տոնի սուրբ պատարագը մատուցվում է Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա:
Comments