top of page

Ապրիլի 24-ը Երուսաղեմում

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 25, 2018
  • 1 min read

Հայոց Ցեղասպանության նախօրեին՝ Ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 7-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ: Երթի մասնակից օտար և հայ երիտասարդները պաստառներով և դրոշներով Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարից քայլեցին դեպի Նոր Երուսաղեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ժամը 20:15-ին ջահերով երթը շարունակվեց դեպի Հայոց Ցեղասպանության հուշարձան-խաչքարեր, ուր տեղի ունեցավ մոմավառություն:

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 9-ին, Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որից հետո Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Զինվորյալ Միաբանության հոգևոր դասը և Ժառանգավոր սաները թափորով և շարականի երգեցողությամբ քայլեցին դեպի Եղեռնի հուշարձան, ուր Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանը Սուրբ Աթոռի անունով ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության հուշարձանին:

Նույն օրը երեկոյան ժամը 19:30-ին, նախագահությամբ Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Ժառանգավորաց վարժարանի մեծ սրահում տեղի ունեցավ ոգեկոչման հուշահանդես: Օրվա բանախոսն էր՝ Պրն. Ռազմիկ Մարտիրոսյանը: Երեկոյի ընթացում Ժառանգավոր սաները, Սբ. Թարգմանչաց վարժարանի սաները, Հ.Ե.Մ.-ի և Հ.Մ.Ը.Մ.-ի անդամները հանդես եկան մեներգերով, խմբերգերով, ասմունքով ու երաժշտական կատարումներով: Մեներգերու նվագակցությունն ապահովեց Պրն. Գևորգ Բադալյանը: Ոգեկոչման հուշահանդեսն ավարտվեց Պատրիարք Սրբազան Հոր փակման աղոթքով:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page