Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 26, 2018
- 1 min read

Անգլիացիները քաղցրաբարո են և սիրալիր, հմուտ ծովային պատերազմում, արհեստավորները, առանձնապես նավավարները, երևելի են աշխարհում: Հետամուտ են փիլիսոփայությանը և մաթեմատիկական գիտություններին. փափկասեր են և զբոսասեր, կերակրի և ըմպելիքի մեջ նրբաճաշակ են. բարեկամության մեջ հաստատուն, հավատի մեջ փոփոխական, զի գրեթե ինչքան որ մարդ կա այնտեղ, այնքան էլ հավատ, մինչդեռ ուղղադավան էին, երկյուղած և բարեպաշտ, բայց հեռացան սուրբ հավատից, ամենայն պղծություններից կործանվեցին:
Հավատացյալ անգլիացիների մեծամասնությունը պատկանում է անգլիկան և կաթոլիկ եկեղեցիներին: Կան նաև բողոքական տարբեր աղանդների հետևորդներ։ 7-10-րդ դարերում կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը՝ 5-6-րդ դարերում Բրիտանական կղզիներ ներխուժած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների և բնիկների՝ գեյլերի, պիկտերի, բրիտների ձուլմամբ։ Անգլիացիների էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ նորմանները գրավեցին Անգլիան (1066 թ.) և մոտ երկու դար պաշտոնական լեզուն ֆրանսերենն էր։ 13-14-րդ դարերում անգլո-սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։
Անգլիացիների կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ։ Բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուխքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ։ Տարածված է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ և այլն։ Անգլիան մարզական շատ խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) հայրենիքն է։ Հարուստ է նաև անգլիացիների բանահյուսությունը:
Comments