Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 30, 2018
- 1 min read

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց, Երգեց անուշ ու տխուր, Վիշտըս հալվեց, արցունք հոսեց, Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր: Հավքերի պես երգերս թռան, Հովերի հետ գնացին, Արցունքներըս ցողեր դառան, Վարդի ծոցում շողացին: Անցան օրեր - եկավ մահը, Սառ հողի տակ քուն մտա. Իմ արցունքով շաղաղ վարդը Շվաք ձգեց իմ վրա: Հովերն եկան, շիրմիս վրա Տխուր երգեր երգեցին, - Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա Հյուսաց երգերս երգեցին...
Comments