Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- May 7, 2018
- 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Սիրտ» Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել, Դու, թեև այնպես Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված: Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից: Դու ցանկացել ես տեսնել, և աչքերը փակել են աչքերդ, դու ցանկացել ես գրկել, և ձեռքերը բռնել են ձեռքերդ, իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին: Դու ցանկացել ես լսել, և ականջները խուլ են ձևացել, դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով… Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել, Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ և կամ թմրացրել գինով և օղիով դաղել: Դու,անզոր ու անօգնական, Ինչպես երեխա`բարուրի մեջ փաթաթված:
Comments