top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 10, 2018
  • 1 min read

Գարեգին Նժդեհը (Տեր-Հարությունյան) ծնվել է Նախիջևանի Կզնութ գյուղում: Սովորել է Նախիջևանի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսում, Պետերբուրգում, ստացել է իրավաբանի մասնագիտություն:

1905-1907 թթ. սովորել է Բուլղարիայում: 1908 թ. մասնակցել է իրանական հեղափոխությանը: Բանտարկվել է զենք ու զինամթերք տեղափոխելիս: 1911 թ. ազատվել է բանտից, մեկնել Բուլղարիա, մասնակցել Բալկանյան պատերազմին: Զորավար Անդրանիկի հետ վերադարձել է Անդրկովկաս: 1918 թ. մասնակցել է Ղարաքիլիսայի պաշտպանությանը: 1919 թ. մեկնել է Սյունիք, ղեկավարել Զանգեզուրի հերոսամարտերը, եղել է Լեռնահայաստանի Հանրապետության ռազմական ղեկավարը:

1921 թ. անցել է Սյունիք, շարունակել ազգային գործունեությունը: 1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է, հանձնվել խորհրդային դատարանին, դատապարտվել 25 տարվա բանտարկության, աքսորվել Սիբիր, ուր և կնքել է իր մահկանացուն 69 տարեկան հասակում՝ 1955 թվակնին:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page