top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 13, 2018
  • 1 min read

Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի առաջին տարբերակը լույս է տեսել 1890 թվականին: Վերամշակված տարբերակը, որը լույս տեսավ 1904 թվականին, հիմք դարձավ օպերային ստեղծագործության վերածելու համար: Պոեմն օպերայի վերածելու փորձեր կատարել են Կոմիտասը, Եղիշե Բաղդասարյանը, Արմեն Տիգրանյանը: Վերջապես Արմեն Տիգրանյանին հաջողվեց լիարժեք գործ, ավարտուն օպերա ստեղծել: Նրա լիբրետտոյով և երաժշտությամբ «Անուշ» օպերան 1912 թվականից առ այսօր չի իջնում հայ, նաև օտար բեմերից:

Դրամատիկ և օպերային թատրոններում մինչև այժմ հանդես են եկել 120-ից ավելի Անուշներ: Վերջին Անուշը հայտնվեց 2004 թվականի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ: Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երիտասարդ մեներգչուհի Ալինա Ավանեսովան հանդես եկավ «Ասում են ուռին» մեներգով և, իրավամբ, իրավունք վաստակեց հանդես գալու Անուշի դերով:

ԱՆՈՒՇ - ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյան

ՍԱՐՈ - ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Շարա Տալյան

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page