top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 15, 2018
  • 1 min read

Միավորված ազգերի կազմակերպություն ՄԱԿ: «Միավորված ազգեր» անվանումն առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականի հունվարի 1-ին «Միավորված ազգերի հռչակագրում», երբ 26 պետությունների ներկայացուցիչներ պարտավորվեցին շարունակել համատեղ պայքարը ֆաշիստական դաշինքի երկրների դեմ: Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հանդես եկավ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և ստորագրող մյուս պետությունները (թվով 50 երկրներ) ստորագրեցին կանոնադրությունը:

Ամեն տարի Հոկտեմբերի 24-ը նշվում է որպես միավորված ազգերի օր:

ՄԱԿ-ի նպատակն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

Զարգացնել պետությունների բարեկամական հարաբերությունները՝ հիմնված հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա:

Նպաստել միջազգային համագործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման հարցում, խթանել մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգանքը:

Լինել ազգերի՝ այս նպատակներին ուղղված գործողությունների համադասման կենտրոն:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը, Քարտուղարությունը:

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page