top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 15, 2018
  • 1 min read

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Նորօրյա աղոթք»

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի Ես վախենում եմ, Շա՜տ եմ վախենում, Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից, Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից: Եթե աստված եք՝ Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն, Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, Որ… եղիցի լո՜ւյս: Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք Նրանց մատաղը, Որ իրենցը չէ, այլ գողացված է: Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ, Որ… զոհ չգնա ինքը հավատը՝ Մաքո՜ւր-վսե՜մը, Անկեղ՜ծ-անսո՜ւտը: Ու թե աստված եք՝ Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝ Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների, Որով խաբում են ո՛չ իրենց, Այլ ձե՛զ: Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ, Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները Շա՜տ ավելի են գերադասելի, Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝ Խոցվա՜ծ-արյունո՛տ, Այրվո՜ղ-ապտակվա՛ծ, Ցավա՜ծ-ճչացո՛ղ, Մանո՛ւկ հավատը, Որ հայր դառնալու համար է ծնվել: Ու եթե հայր եք՝ Մի՛ թողեք, Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան: -Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը, Մանուկ պահելը ծանր է ավելի…

09.XI.1965թ. Չանախչի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page