Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- May 20, 2018
- 1 min read

ՏԻԳՐԱՆ ՉԵՐԱԶ
«Ամենավերջում»
Ինձ օրորի՛ր ամպերի մաքրությամբ, որ արթնանամ, ինչպես տերևի առավոտ,
և փրկվեմ ջրհեղեղից...
Հին կյանք, հին սեր, հին կոշիկ բղավելով՝
հեռանում է գարունը քաղաքի աչքերից.
Ես հո ի ծնե տխուր չեմ եղել...
Կապրեմ քո մասին գետեր խմելով,
որ չցամաքի հիշողությանս առուն:
Մեխի բացած անցքի չափ հո՛ւյս տուր,
կսպասեմ քարերին հավասար,
կապրեմ փողոցի տրամադրությամբ.
երբ մահանամ,
իմ ետևից ափսոսներով ջուր ցփնիր,
որ բարի վերադառնամ քեզ մոտ...
Comments