top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 24, 2018
  • 1 min read

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ «Ինքնահեռացում» Կարոտում եմ. Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ. Զարթնել՝ անհոգ, Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ. Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ. Գտած մի նոր տողի համար Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ. Քո մի խոսքից առավոտել, Թաքուն բախտով ներսից հորդել, Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ. Հազար տեսակ հոգս ու հարցում՝ Մեկը մեկից առաջ ընկած՝ Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում, Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են. Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ ...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page