Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- May 26, 2018
- 1 min read

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Կուզեի լինել...» Կուզեի լինել գարնան արեգակ, Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի, Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ, Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի: Կուզեի լինել երգող շատրվան Եվ երազներդ լուռ օրորեի, Կամ թե ` շողշողուն ոսկի ծիածան, Շուշան ճակատիդ պսակ հյուսեի: Կուզեի լինել ալիքը ծովի Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի, Կամ թե ` լեռների բուրմունքը հովի, Փարթամ մազերդ շոյելու գայի: Կուզեի լինել երկինք աստղավառ Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի Հազար ու հազար աչքերով գոհար, Քեզ ` դյութված, արբած հավերժ նայեի:
Opmerkingen