top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 30, 2018
  • 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

«Մահը մի՛շտ հիշիր»

Մահը մի՛շտ հիշիր, Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար. Այլ,- որ իմանաս,- Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել, Եվ... ուրախանա՛ս. Մահը մի՛շտ հիշիր, Ո՛չ թե անիմաստ կարծելու համար Անելի՛քը քո, Այլ շտապելու՝ Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո... Եվ մի՛ թրեւի Անգործ ու անբան, Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում. Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում, Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա, Նոփ-նոր դագաղում,- Որ... Փոշի՜ դառնաս, Եվ հիշվես միայն Մահազդերի մե՛ջ, Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ... Մահը մի՛շտ հիշիր, Որ հիշես՝ ինչո՛ւ Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page