Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 8, 2018
- 1 min read

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
Կյանքս կարծես մի զառանցանք ու մերկապար, Կյանքս կարծես մի մութ հանցանք, որը չկար...
Կյանքս՝ երազ, կյանքս թախիծ ու մթագնում, Ինչպես մատուռ հնամենի՝ խալխի ձեռքում...
Կյանքս մրրիկ, կյանքս կրակ պաղ սրտերին. Դատական գործ՝ անհայտ վարի ատյաններին...
Կյանքս մոլուցք, կյանքս թռիչք ու խոյացում՝ Բացվող մի դուռ Նոր աշխարհի՝ զոհաբերում...
Կյանքս անկար, կյանքս ծանակ, կյանքս անես, Կյանքս Արև՝ կույր սրտերի աչքին անտես...
... Մահս շռայլ, մահս կյանքիս հանրագումար. Կգա շուտով՝ ու կբերի մի երազված կյանք ինձ համար...
Comments