top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 9, 2018
  • 1 min read

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

«Գայլն ու Գառը» Մի ամլիկ գառ Իրեն համար Ջուր էր խմում առվակից. Մեկ էլ դեմի ձորակից Գայլն է կտրում վերևը, Խոսքին տալով էս ձևը. - Էս ի՞նչ լրբություն, Ի՞նչ հանդգնություն. Ա՜յ, դու փսլնքոտ, Ոչխարի լակոտ, Դու ինչի՞ տեր ես. Որ գաս դնչովդ, Քթով-պնչովդ Ջուրս պղտորես. Բռնեմ դունչդ Կտրի շունչդ: - Մի՛ բարկանար, պարոն գայլ, Քեզնից ցած եմ քանի քայլ, Էնպես բան ես ասում որ ... - Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, Էդ էլ չլինի հերվանը, Չեմ մոռացել էն բանը, Որ հենց էստեղ, նույն օրը, Հայհոյեցիր իմ հորը: - Մի տարեկան դեռ չկամ ... - Է՛հ, եղբայրդ էր, անզգամ: - Ես մի ծին եմ, մինուճար: - Խնամիդ էր անպատճառ, Կամ մեկը ձեր պիղծ ցեղից: Էլ ժաժ չգաս քո տեղից, Ձեր շների, Հովիվների Ոխը քեզնից ես հանեմ, Տես, գլուխդ ինչ բերեմ: Ասավ, Հասավ Գառանը, Առավ, թռավ Անտառը: Էստեղ ինչն է գլխավոր: Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր:

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page