top of page

Երուսաղեմի Ս. Թարգմանչաց Վարժարանի Տարվավերջյան Հանդես: 2017-2018 ուսումնական տարի:

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 9, 2018
  • 1 min read

Հունիսի 9-ին, երեկոյան ժամը 5-ին, Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանի սրահում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչացի Երկրորդական բաժնի «Շրջանավարտ 2018» հանդեսը՝ նախագահությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի և ներկայությամբ Հոգեշնորհ Հայրերի, ծնողների և հանդիսականների հոծ բազմության: Հանդեսի հայտագիրը բաղկացած էր երկու մասից: Առաջին բաժինը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգի և Թարգմանչաց շարականի («Որք զարդարեցին») երգեցողությամբ, որը կատարեցին Շրջանավարտները: Երեկոյի ընթացքում շրջանավարտ սաները հանդես եկան իրենց սրտի շնորհակալական խոսքերով: Ապա վարժարանի փոխտեսուչ՝ Պրն. Միհրան Տեր-Մաթոսյանը ներկայացրեց 2017-2018 ուսումնական տարվա կրթական տեղեկագիրը, ինչպես նաև շնորհակալական խոսք ասաց տեսուչ՝ Տ. Նորայր վարդապետ Գազազյանին, ով 11 տարվա իր պաշտոնավարությունից հետո թողնում է իր պաշտոնը՝ ԱՄՆ մեկնելու և ծառայությունը այնտեղ շարունակելու պատճառով: Պրն. Միհրանը նաև Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցչական կազմի կողմից Հայր Նորայրին հանձնեց գեղեցիկ ձեռաց խաչ: Հանդիսության վերջում վարժարանի տեսուչ՝ Տ. Նորայր վարդապետ Գազազեանն իր գնահատանքի խոսքը փոխանցեց վարժարանին նյութական և ոչ նյութական օժանդակություն ցուցաբերած մարդկանց: Շնորհակալական խոսքեր ասաց բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և հատկապես Լուսարարապետ Սրբազան Հորը՝ իր հայրական և ներողամիտ վերաբերմունքի համար: Ապա վարժարանի արդյունաշատ մի քանի ուսուցիչների հանձնեց Հայաստանի Հանրապետության՝ Սփյուռքի նախկին նախարար՝ տիկին Հրանուշ Հակոբյանի կողմից շնորհված պարգև՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր, ապա հրավիրեց Լուսարարապետ Սրբազան Հորը, որպեսզի հանձնի Շրջանավարտների վկայականներն ու առաջադեմ աշակերտների մրցանակները: Մրցանակների բաշխումից հետո Լուսարարապետ Սրբազան Հայրը կատարեց փակման խոսքը և իր պատգամը փոխանցեց Շրջանավարտներին: Երեկոն փակվեց «Պահպանիչ»-ով ու«Հայր մեր»-ով։

Commentaires


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page