top of page

Վերաօծվեց Նոր Երուսաղեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 10, 2018
  • 1 min read

Հունիսի 10-ին, Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ Սրբոց Հակոբյան Միաբանությունը, Ժառանգավոր սաներն ու Սաղիմահայերը մեկնեցին Նոր Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Պատրիարք Սրբազան Հոր, Լուսարարապետ՝ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի և առընթերակա հայր սուրբերի՝ Տ. Գևորգ աբեղայ Հայրապետյանի և Տ. Ներսեհ աբեղա Ալոյանի զգեստավորվելուց հետո, պահպանելով անցյալի սովորությունը՝ եկեղեցու դռան առջև կատարվեց Դռնբացեքի արարողություն, ապա «Զողորմութեան քո զդուռն բաց մեզ Տէր» շարականի երգեցողությամբ Պատրիարք Սրբազան Հայրը և Միաբանությունն ու ժողովուրդը մուտք գործեցին եկեղեցի: Ապա ձեռամբ՝ Պատրիարք Սրբազան Հոր, օծվեց եկեղեցու նորահաստատ խորանը և բոլոր պատերը: Օծման արարողությունից հետո Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագի ընթացքում քարոզեց Պատրիարք Սրբազան Հայրը: «Հայր մեր»-ից առաջ կատարվեց «Հայրապետական Մաղթանք» Հայաստանյայց մայր եկեղեցու պայծառության և շենության համար: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Նուրհան Պատրիարքի ձեռամբ օծված 5-րդ եկեղեցին է:

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1950-ական թվականներին Իսրայելի կառավարության կողմից հատկացվել է Արևմտյան Երուսաղեմի փոքրաթիվ հայ գաղութին: Մոտ երկու տարի առաջ հավատացյալ մի հայորդի ցանկություն էր հայտնել կատարել այս եկեղեցու ամբողջական նորոգությունը: Սակայն պայմանների բերումով, չկարողացավ իրագործել իր խոստումը, հետևաբար Աստծու շնորհիվ և Միաբանության կամքով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն ի վիճակի եղավ նորոգելու այս եկեղեցին:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page