top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 20, 2018
  • 1 min read

Հայոց Աշխեն թագուհին 4-րդ դարի վկա է, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։

Աշխենը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Ա Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստո-նեություն, վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ սուրբ Խոսրովիդուխտի, ամենայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ հայուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։

Առաքինազարդ թագուհին կյանքի վերջում հետևելով ամուսնուն՝ թողնում է պալատական անհոգ կյանքը և մինչև մահանալը ճգնական կյանքով ապրում է Գառնի ամրոցում։ Հայ Եկեղեցին Տրդատ Գ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page