Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 22, 2018
- 1 min read

Թոմաս Ալվա Էդիսոնն իր կարիերայի սկզբին օրական աշխատում էր 19-20 ժամ։ Կարբոնաթթվի գործարան կառուցելու համար նա 168 ժամ դուրս չի եկել լաբորատորիայից։ Ալկալիական ակումլյատորը հնարելիս նա կատարել է 50 հազարից ավելի փորձ։ Բալոնից օդը հանելու եղանակը առավել արդյունավետ դարձնելու համար փորձեր է կատարել 6 հազար տեսակի բույսերով։ Ստեղծագործական կյանքում նա արտոնագրել է 1099 գյուտ․ ակումլյատոր, էլեկտրական լամպ, հեռախոս, ֆոնոգրաֆ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, դյուրահալ ապահովիչ, գրամեքենա, հեռագրական ապարատ և այլն, և այլն։
Kommentare