Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 25, 2018
- 1 min read

1852 թ. հնդկական կառավարության տեղագրական ծառայությունը պարզեց, որ աշխարհի ամենաբարձր լեռը Տիբեթի և Նեպալի սահմանում գտնվող Ջոմոլունգմա գագաթն է, որի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 8848 մետր: 1973 թվականին այդ թիվը ճշտվեց՝ 8848,2 մետր: Ջոմոլունգմա տիբեթերեն նշանակում է Երկրի աստվածների մայր: Նեպալում լեռը կոչվում է Սագարմատհա՝ Լեռնային գագաթ կամ Երկնքի գերիշխան: Եվրոպական երկրներում լեռը՝ հայտնի է էվերեստ անունով, ի պատիվ գնդապետ Ջորջ Էվերեստի (1790-1866), որը նախկինում Հնդկաստանի գլխավոր տեղագիրն էր:
Comentários