top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 27, 2018
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

«Աստղերը մի օր լուսնյակին ասին...» Աստղերը մի օր լուսնյակին ասին. - Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. Բանաստեղծները լուսնոտի նման, Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման… Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ... Եվ լուսինն ասաց. - Մրջյունն էլ է շատ, Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ Ծնվում է մի մոր անմահ ակունքից, Բայց նա է ցրում ծարավներն հավետ, Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ Անթիվ աստղերդ, այն էլ դարերով... Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ Չեն կարող անել աստղերն անհունի։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page