top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 2, 2018
  • 1 min read

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

***

Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ, Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ, Մեր վրա մռայլ կամարն է հեգնում, Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։ Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ, Գազանն է ննջում, ննջում են մարդիկ, Անվերջ կարիքն է մեր դուռը բախում, Սովից մեր հոգնած սիրտը նվաղում։ Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար, Ու աշխատանքըդ ուրիշի համար. Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում, Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց,, մուրճըդ առ, Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page