top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 5, 2018
  • 1 min read

Կուտինան քաղաք է Արևմտյան Թուրքիայում, այժմ կոչվում է Քյոթահիա։ Մեզ` հայերիս համար այն առավել հայտնի է որպես Կոմիտասի ծննդավայր։ Կուտինայում մարդիկ զբաղվել են խեցեգործությամբ և հախճապակե կերտվածքներով։ Հայերն ու հույները աշխատել են Կուտինայի արհեստագործական թաղամասերից 34-ում։ Այստեղ կերտված զարդարանքները հիմնականում կիրառվել են հայկական ու հունական եկեղեցիներում, նաև օսմանյան մզկիթներում։ Կուտինայի հախճապակե իրերը մատչելի են եղել բոլորի համար, ու միայն հետագայում են գնահատել դրանց բարձր արժեքը։

Կուտինայի հախճապակու արվեստը վաղուց ուսումնասիրվել է ամբողջ աշխարհում, հատկապես` Եվրոպայում։ Հայաստանում միայն հիմա են հասկացել, որ այն պետք է ուսումնասիրեն նաև հայերը, ցույց տալու համար, որ մենք մասնակից ենք համաշխարհային նշանակություն ունեցող այդ արվեստում։ Վաղ քյոթահիական հայկական սալիկները երկգույն են՝ սպիտակ և կապույտ, և միայն 17-րդ դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ և հայտնի հայկական կարմիր (tomato-red color armenian) գույները։ Քյոթահիան դարձավ հայկական հախճապակու արտադրության կենտրոն, և Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքն, ի տարբերություն հայ վարպետների «քրիստոնեական» սալիկների, "իսլամական" թեմատիկայով էր։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page