Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Jul 8, 2018
- 1 min read

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
***
Երեկ տխուր, այսօր ուրախ, Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ՝ դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս: Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին Կամ ծիծաղում խենթի նման, Ինձ բաշխում եմ ավազներին Անապատի գետի նման: Ինձ բաշխում եմ անմնացորդ, Իմ ժպիտներն ու՞ր են տանում, Ծիծաղիս մեջ ամեն անցորդ Հոգնած հոգին է լվանում: Վաղը երբ որ մշուշ լինի, Եվ արցունքներ ծնվեն ցավից, Գուցե մեկը փոքրիկ մի կայծ Ետ բերի ինձ իմ ծիծաղից:
Comments