top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 9, 2018
  • 1 min read

ՍԻԱՄԱՆԹՈ

«Արցունքներս»

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի, Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին, Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով, Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն... Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ, Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր, Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն, Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի... Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ, Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում, Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման, Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին... Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ, Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու, Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ, Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page