Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Jul 10, 2018
- 1 min read

ԱՇՈՏ ԳՐԱՇԻ
«Իմ դարի օրհներգը» Բարի լոյս բոլոր ժողովուրդներին Եւ բարի գիշեր, Բարի լոյս նրանց բիւր որդիներին Եւ բարի գիշեր։ Բարի լոյս նրանց խաղաղ սրտերին Եւ բարի գիշեր, Բարի լոյս նրանց բարի մտքերին Եւ բարի գիշեր։ Բարի լոյս նրանց ցանած արտերին Եւ բարի գիշեր, Բարի լոյս նրանց հնձած արտերին Եւ բարի գիշեր։ Բարի լոյս նրանց երկրին Եւ բարի գիշեր, Բարի լոյս նրանց երկնին Եւ բարի գիշեր։
Comments