Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 21, 2018
- 1 min read

2016 թվականին, Շառլ Ազնավուրը, երբ 92 տարեկան էր, իր երգերի արտասովոր ոճի համար արժանացել է հույն բանաստեղծ սյուրռեալիստ Նիկոս Գաթսոսի անվան մրցանակի։
Այդ ժամանակ Ֆրանսիական Le Parisien-ը գրել է, որ ժյուրին որոշել է Ազնավուրին շնորհել այդ մրցանակը, քանի որ նրա ավելի քան 800 ստեղծագործությունները ոչ սովորական ոճով են գրված։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում Հունաստանի դեսպանատանը։ Ներկա է եղել նաև Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Գաթսոսի անվան մրցանակը շնորհվում է 2012 թվականից։ Ժամանակին այս մրցանակին են արժանացել նաև Սերժ Լաման և Գի Բեարը։
Comments